Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջը՝ ներկայացնում ենք «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի գործունեության համար տրված լիցենզիաները և համապատասխան սահմանային թվերը՝ ըստ կրթական մակարդակների, ինչպես նաև կրթահամալիրում սովորողների փաստացի թիվը 2021թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ։
Աշակերտների սահմանային թիվը ըստ լիցենզիայի | Աշակերտների փաստացի թիվը | |
Տարրական | 200 | 180 |
Հիմնական | 180 | 151 |
Միջնակարգ | 80 | 61 |
Category:
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մեծ շուքով նշվեց «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 15-ամյակը։
Միջոցառում, որը սպասված էր, բացառիկ ու յուրօրինակ, հիասքանչ ու հուզիչ։
Category:
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրն իր տարիների գործունեության ընթացքում, ուսումնական հաջողությունների իր շտեմարանը համալրել է հսկայական պաշարով՝ աչքի ընկնելով տարբեր առարկայական օլիմպիադաներում, միջդպրոցական մրցույթներում, նախագծերում։ Հատկանշական է, որ ակտիվ մասնակցություն նկատվում է թե՛ հումանիտար առարկաներից և թե՛ բնագիտական առարկաներից։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր աշակերտները ակտիվ մասնակցեցին առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային և հանրապետական փուլերին և ունեցան լուրջ հաջողություններ: Տարածքային փուլին դպրոցից մասնակցեց թվով 32 աշակերտ, որոնցից քաղաքային փուլին մասնակցեցին 13-ը, իսկ 4-ն արդեն հասան մինչև հանրապետական փուլ: Նշենք նաև, որ այս տարի մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցեցին 5-րդ դասարանից սկսած /թվով 68 աշակերտ/, որը նոր փորձություն էր միջին դպրոցի սաների համար:
Շնորհավորելով մեր բոլոր մրցանակակիրներին՝ հատկապես կուզենայինք նշել օլիմպիադաների քաղաքային փուլում կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից բարձր արդյունքներ գրանցած մեր աշակերտներին․
Մարտիրոսյան Ալիսա՝ կենսաբանություն առարկա
Մինասյան Էլեն՝ աշխարհագրություն առարկա
Արզումանյան Սուսաննա՝ աշխարհագրություն առարկա
Ուրախալի է, որ մեր սաները բավականին լուրջ ձեռքբերումներ ունեն նաև տարբեր նախագծերում , կրթական տարբեր մրցույթներում․ «Մեղու․ հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ», «Կենգուրու» և այլն:
Category: Իրադարձություններ, Իրադարձություններ
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, ծնողներ!!!
Սիրով և մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ դպրոցների վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքների, ոչ պետական դպրոցների շարքում ՝ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտնվել է վարկանիշավորման ցուցակի 4-րդ տեղում։ Իրապես հուզվելու, հպարտանալու և ոգևորվելու առիթ․ Ունենալով հրաշալի, գիտակ ու վարժ մանկավարժական կոլեկտիվ, հմուտ աշխատանքային թիմ, սովորողների բարձր առաջադիմություն ՝մեր կրթահամալիրն հպարտորեն է քայլում այսօրվա կրթական ոլորտում՝արժանապատվորեն ու անմնացորդ կրելով իրեն վստահված պատասխանատու աշխատանքը։
Վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները ներկայացված են
http://schoolrate.armedu.am/am/ratings/cluster/8 հղումով․․․․
Category: Իրադարձություններ