Category:
Մեր սաների հայրենասիրական ոգին բարձր պահելու նպատակով նախորդ շաբաթ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում մեկնարկեցին «Հայկյան Նետ»-2 ռազմահայրենասիրական մարտախաղերը: Մարտախաղերի նպատակն է՝ բարձրացնել 9-11-րդ դասարանների աշակերտների հայերանասիրական ոգին, խթանել նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, աշակերտների մեջ զարգացնել թիմային աշխատանքի կարևորության գիտակցումը, ամրացնել մեր պատմության հերոսական անցյալի իմացությունն ու հոգևոր արժեքները:
«Հայկյան Նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղերի հանդիսավոր բացմանը ներկա էին կրթահամալիրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր սիրով համաձայնել են ներգրավվել մրցախաղերի գնահատող հանձնախմբի մեջ։
Հիշեցնենք նաև, որ մարտախաղերը տևելու են 2 շաբաթ, որի ավարտին կորոշվի մարտախաղերի հաղթող թիմը՝ ըստ խաղերի ընթացքում գրանցած միավորների և հաջողությունների:
Category: Նորություններ
Բնագիտական առարկաների միամսյակի շրջանակներում մեր կրթահամալիրում գիտության փառատոն էր։
Փառատոնի նպատակն է՝ ցուցադրական գիտափորձերի միջոցով մեծացնել աշակերտների հետաքրքրվածությունը բնագիտական առարկաների հանդեպ, ստեղծել փորձի փոխանակման, գիտափորձերի ցուցադրության, նորարարության հարթակ՝ կրթական ողջ համայնքի համար: Գիտություն փառատոնին մասնակցեցին
6-12-րդ դասարանների աշակերտները և բնագիտական առարկայախմբի ուսուցիչները: Նրանք ներկայացրեցին տարբեր հետաքրքրաշարժ փորձեր ֆիզիկա, քիմիա և կենսաբանության ոլորտներից, վերլուծեցին և մանրամասն ցուցադրեցին փորձերի ընթացքն ու արդյուքները:
Նմանօրինակ միջոցառումները մոտիվացնող են, հրաշալի ազդակ են հանդիսանում տեսական գիտելիքները ամրապնդելու գործնական հմտություններով և բնագիտական առարկաները դարձնում են առավել հետաքրքիր և հաղթահարելի։
Category: Նորություններ, Նորություններ, Նորություններ
«Փոքրիկ իշխան» կրթահամալիրի առօրյան դեկտեմբերին է՛լ ավելի հագեցած էր. ավանդական ամանորյա բարեգործական տոնավաճառի գաղափարը համախմբել էր կրթահամալիրի ողջ համայնքը: Շաբաթներ շարունակ կրթահամալիրում գունեղ, բազմազան և ամանորյա մթնոլորտ էր ստեղծվել․ Նախաձեռնության նպատակի շուրջ համախմբվել էր կրթահամալիրի ողջ համայնքը․ աշակերտները ներկայանում էին իրենց բացառիկ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներով, ծնողական համայնքը՝ քաղցրանուշ թխվածքներով, քաղցրավենիքներով և ձեռագործ իրերով, մեր արցախցի մայրիկները՝ իրենց պատրաստած ավանդական ժենգյալով հացով:
Category:
Դպրոցը դարձնում է դպրոց ուսուցիչը։ Ուսուցիչը դասավանդման առանցքն է, ամեն ինչ ուսուցչի ձեռքում է և միայն ամենօրյա մշտադիտարկման և ինքնաանդրադարձի արդյունքում ուսուցիչը կդառնա վարպետ, վիրտուոզ
Մեր թիմի կողմից փառատոնին առաջադրվեց հրաշալի նորարար տեխնիկա դաս–կոնստրուկտորը, որի կիրառումը հնարավորություն կտա ուսուցչին ուսուցման պրոցեսը դարձնել անչափ հետաքրքիր, գործնական, կիրառել այնպիսի մեթոդներ, որ դեռևս չեն փորձել, կրկին ու կրկին մտածել, վերլուծել, նոր լուծումներ առաջարկել և ամենակարևորը՝ խթանել երեխաների հարցասիրությունը՝ հարցեր տալու արվեստ ձևավորելը, ուրույն մտածողությունը, ստեղծարարությունը (ՏՐԻԶ գործիքներ):
Այս որակներն են, որ հետամուտ են կոմպետենտահեն ու ժամանակակից դասավանդմանը։
Հակիրճ դաս–կոնստրուկտոր նորարար տեխնիկայի մասին՝
Դասի սկիզբ․ կիրառվող հնար՝ «Այո–ոչ» Ունիվերսալ հնար բոլորի համար
Նոր նյութի բացատրություն․ կիրառվող հնար՝ «Ֆանտաստիկ հավելում»
Ապրապնդում, հմտությունների մշակում, փորձարկում․
կիրառվող հնար՝ «Մամուլի ասուլիս»
Կրկնություն․ կիրառվող հնար՝ «Պատահականության բանաձև»
Վերահսկողություն․ կիրառվող հնար՝ «Լուսացույց»
Տնային աշխատանք․ կիրառվող հնար․ «Անսովոր ընդհանրություն»
Դասի ավարտ․ կիրառվող հնար՝ «Դերը՝ ‘‘Հոգեբան”»
Ծավալուն, հսկայական ու նվիրական աշխատանք, որը հնարավոր եղավ իրագործել կրթահամալիրի համախմբված ու գիտակ մանկավարժական թիմի շնորհիվ։
Շնորհակալ ենք այս հրաշք գաղափարը կյանքի կոչելու համար․ նախագծի ղեկավար, տարրական դպրոցի մեթոդիստ Աննա Առուշանյան, արտ թերապևտ, հոգեբան Աիդա Սահակյան, տարրական դպրոցի մանկավարժներ Թամարա Ավագյան, Գայանե Խոեցյան, Արինա Չաքմազյան, տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյան և, իհարկե, ցանկացած նախագծի ակտիվ աջակից ու խորհրդատու կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյան։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին նմանօրինակ հրաշալի նախաձեռնության համար։
Վստահ ենք, որ այսպիսի նորարար մոտեցումները ուսումնական պրոցեսը դարձնելու են առավել հետաքրքիր, գրավիչ սպասված ու սիրելի։
Category:
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, հավատարիմ մնալով փոքրիկ քայլերի արվեստին, շարունակում է իր առաքելությունների շարքը։
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը «Մեկ ձայն» ասոցիացիայի հետ համատեղ նախաձեռնել էր դասընթացների շարք, հետևյալ լայն թեմաներով.
Ներառականությունը` որպես կրթության կազմակերպման սկզբունք
Նախագծային ուսուցումը տարրական դպրոցում
Դասընթացների շարքը վարում էին հետևյալ մանկավարժները.
Մարիա Խախամյանը, Լուսինե Ավետիսյանը, Աիդա Սահակյանը, Ելենա Գրիգորյանը, Աննա Առուշանյանը, Գայանե Խոեցյանը, Նարինե Նաջարյանը, Արինա Չաքմազյանը:
Դասընթացին մասնակցում էին ասոցիացիայի անդամ և ոչ անդամ դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկավարժներ և կրթության առաջնորդներ:
Դասընթացի ավարտին «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
Ամփոփելով պետք է նշենք, որ կրթության ոլորտի պատասխանատուների մասնագիտական որակի բարելավումն ու բարձրացումը կախված է վերջիններիս շարունակական կրթությունից ու փորձի փոխանակումից:
Եվ ինչպես ասել է Ջոն Դյուին` «Կրթությունը պատմել և պատմություններ լսել չէ, այն ակտիվ և կառուցողական գործընթաց է»:
Փետրվարի 19-ը մեծ լոռեցու, ամենայն հայոց բանաստեղծ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց այս օրը ձևավորվել է միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը։
Դպրոցի գրադարանում մեր աշակերտները` մեծից փոքր, կազմակերպված, օրվան համահունչ նախապատրաստված, միմյանց պատգամելով գրքի կարևորությունն ու օգտակարութունը, շնորհավորեցին միմյանց` հանձնելով բազմաժանր, հետաքրքիր և բազմաբովանդակ գրքեր:
Հատուկ շնորհակալություն Նարինե Բաղդասարյանին՝ իր «Լույսի ճանապարհին» գրքով ԱԽ–ի նախաձեռնության շարքը համալրելու համար։
Իրենց նվերները ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` լի թումանյանական շնչով ու ոգով։
Ընթերցվեցին նաև Թումանյանի բանաստեղծությունները, խոհերն ու մտքերը մարդու, արվեստի, կյանքի մասին:
Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին Թումանյանի հեքիաթների ծաղկաքաղը։
Սիրելի՛ աշակերտները «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շնորհավորում է բոլորիդ այս կարևոր ու նվիրական տոնի առթիվ։
Սիրե’ք ու արժևորե’ք գիրքը և ձեր մեջ միշտ արթուն պահեք անդավաճան ընթերցողին։
Category:
Հայրենիքը միայն այն չէ, ինչ ունենք այսօր, հայրենիքը մեր անցյալն է ու նաև ապագան: Իսկ ազատ ու անկախ հայրենիք ունենալու երաշխիքը հայկական բանակն է:
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարևոր ու առաջնային է հայ ժողովրդի համար։ Այն սկսվում է օրորոցից և շարունակվում դպրոցում։
« Փոքրիկ Իշխան » կրթահամալիրի չորրորդ դասարանի սաները հայոց բանակի օրվա առթիվ ունեցան « Հայրենյաց դաս », որը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս, կրթահամալիրի սան Արթուր Ասատրյանի անվան ռազմագիտության լսարանում, ստեղծելով ևս մեկ առիթ՝ ոգեկոչման, խոնարհումի և մեր ունեցածն արժևորելու համար։
Շնորհակալ ենք ուսուցիչներ Ռ. Շահվալադյանին, Գ. Խոեցյանին, Ա. Չաքմազյանին և Ն. Նաջարյանին` երեխաների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար:
Հայրենիքի սերը վեր է ամեն ինչից. մենք` մանկավարժներս, այս պատգամն ենք կրում մեր մեջ ու փոխանցում մեր սաներին նաև այսպիսի դասերի միջոցով:
Մեր սաները մասնակցեցին «Այբ» դպրոցում կազմակերպված «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովին, որի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, նորարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը։
Գիտաժողովի նախընտրական փուլն անցած՝ կրթահամալիրի 2 նախագծեր ներկայացվեցին փառատոնին. ավագ դպրոցի թիմը շնորհանդեսի ձևաչափով ներկայացրեց գիտական հետազոտական նախագիծ՝ «Շաքարային դիաբետը դեռահասների շրջանում». աշակերտներ՝
Համամջյան Ստեփան,
Ղազազյան Սուրեն,
Իջիղուլյան Տաթև և
Կոստանյան Անի,
նախագծի ղեկավար՝ կենսաբան Ռուզաննա Սիմոնյան:
Նախագիծը գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց «Գիտական աշխատանքի գերազանց ներկայացում» անվանակարգում։
Երկրորդ նախագիծը՝ «Ստվարաթղթե լաբիրինթ» աշխատանքը, որ իրականացրել էին 3ա դասարանի աշակերտները, ներկայացվեց փորձարարական ելույթների բաժնում, որտեղ մեր փոքրիկները՝ Արամը, Միյան, Նատալին, Արտակն ու Տիգրանը մեծ ոգևորությամբ՝ իրենց ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի հետ ներկայացրեցին իրենց նախագիծը:
Երեխաների աշխատանքը արժանացավ մեծ ուշադրության ու խրախուսանքի, բոլոր աշակերտները ստացան հավաստագրեր:
Շնորհավորում ենք մեր սաներին և ուսուցիչներին, մաղթում ենք նոր գիտական նվաճումներ ու հաղթանակներ:
Category:
Study and Explore Europe ծրագրի շրջանակներում « Փոքրիկ Իշխան » կրթահամալիրի սաներն իրենց հանգիստն անցկացնում էին Պրահայում՝ համատեղելով անգլերենի ինտերակտիվ դասընթացները մշակութային ծրագրերի հետ: Ծրագիրն իրականացվում էր մեր գործընկեր Smart Beavers Language School-ի հետ համատեղ, իսկ ծրագրի կազմակերպչական մասն ապահովել է Multilang կազմակերպությունը:
Մեր սաները բացահայտեցին Պրահայի հին քաղաքը, ինչպես նաև մեկ օր անցկացրեցին Դրեզդենում: Ուսումնական կենտրոնում դասընթացներն անցկացվում էին հավաստագրված լեզվակիր մասնագետների կողմից, իսկ շրջագայությունները կազմակերպվում էին մասնագիտացված զբոսավարի ուղեկցությամբ:
Category: Իրադարձություններ