Category: Նորություններ

Էլ Հոլդինգի աջակցությամբ՝ բարեկարգ բակ և բարեկեցիկ միջավայր
Էլ Հոլդինգի աջակցությամբ՝ բարեկարգ բակ և բարեկեցիկ միջավայր
 
Դպրոցի միջավայրն առանցքային դեր ունի կրթական գործընթացում և երեխաների համապարփակ զարգացման գործում։ Բարեկարգ բակային տարածքը, մաքուր օդն ու էկոկրթական մոտեցումները նպաստում են ոչ միայն ուսման արդյունավետությանը, այլև երեխաների առողջ ու ակտիվ կենսակերպին։
 
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցի բակային տարածքը բարեկարգվեց մեր գործընկեր Էլ հոլդինգ ընկերության աջակցությամբ՝ ապահովելով ավելի անվտանգ և հարմարավետ պայմաններ մեր աշակերտների համար։
 
Շնորհակալություն ենք հայտնում Էլ հոլդինգ ընկերությանը այս կարևոր նախաձեռնությունը հովանավորելու և մեր համայնքի զարգացմանը նպաստելու համար:
«Հայկյան նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղեր․ փակման արարողություն
«Հայկյան նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղեր․ փակման արարողություն
Սիրելի՛ բարեկամներ, ինչպես արդեն գիտեք, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում շուրջ մեկ ամիս ընթանում էին «Հայկյան նետ» -2 ռազմահայրենասիրական մարտախաղերը, որին մասնակցեցին 9-11_րդ դասարանի աշակերտները:
 
Ծրագրի նպատակն էր՝ վառ պահել մեր պատմության հերոսական անցյալը, բարձրացնել հայրենասիրական ոգին, դարձնել աշակերտներին ավելի դիմացկուն, մրցունակ և ունենալ ֆիզիկական լավ պատրաստվածություն։
 
Մարտախաղերի ընթացքում աշակերտները ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքները հայոց պատմություն և ռազմարվեստի պատմություն առարկաներից, սովորեցին ավելի դիպուկ կրակել, արագ հաղթահարել արգելափակոցները հակագազերով, ունեցան խաղեր կրակային պատրաստությունից, բազկամարտից, պարանի ձգումից և վազքից, սովորեցին և ներկայացրեցին ազգային պարեր:
 
Աշակերտները մրցաշարի ընթացքում իրականացրեցին նաև հասարակական, կամավորական աշխատանքներ ոչ միայն դպրոցի տարածքում, այլ նաև դպրոցի տարածքից դուրս գտնվող տարբեր վայրերում՝ վաստակելով լրացուցիչ կրեդիտային միավորներ:
Դասարանները նաև իրականացրին կարճաժամկետ նախագծային աշխատանքներ հիմքում դնելով հանրօգուտ որևէ ծրագիր։
Նշենք նաև, որ բոլոր թիմերը հանդես էին գալիս արքայական տոհմերի դրոշների ներքո:
Մարտախաղերի ընթացքի և ամփոփիչ գնահատման համար ձևավորվել էր կրթահամալիրի կողմից հրավիրյալ պատվիրակների հանձնախումբ, ովքեր էլ հանձնեցին գլխավոր մրցանակն ու պատվոգրերը:
 
Այսպիսով՝ «Հայկյան նետ»-2 ռազմահայրենասիրական մարտախաղերի հաղթող ճանաչվեց 11-րդ Ա դասարանը՝ Ռուբինյանները։ Նրանք էլ արժանացան «ՀԱՅԿՅԱՆ ՆԵՏ» գավաթին։
Տարբեր անվանակարգերում պատվոգրեր ստացան բոլոր դասարանները.
✔️«Մովսես Խորենացի» անվանակարգ՝ 10-րդ Ա դասարան։
✔️«Վարազդատ արքա» անվանակարգ՝ 10-րդ Բ դասարան։
✔️«Արտագերս» անվանակարգ 11-րդ Ա դասարան։
✔️«Անդրանիկի թուր» անվանակարգ՝ 11-րդ Բ դասարան։
✔️«Մոնթե Մելքոնյան» անվանակարգ՝ 9-րդ Ա դասարան։
✔️«Ոգեղեն պար» անվանակարգ՝ 9-րդ Բ դասարան:
 
Լավագույն առաջնորդ ճանաչվեց 10-րդ Բ դասարանի թիմի առաջնորդ՝ Հակոբ Համամջյանը։Կամավորական, հանրօգուտ աշխատանքների համար պատվոգրի արժանացավ 10-րդ Բ դասարանը։
 
«Հայկյան նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղեր
«Հայկյան նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղեր

Մեր սաների հայրենասիրական ոգին բարձր պահելու նպատակով նախորդ շաբաթ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում մեկնարկեցին «Հայկյան Նետ»-2 ռազմահայրենասիրական մարտախաղերը: Մարտախաղերի նպատակն է՝ բարձրացնել 9-11-րդ դասարանների աշակերտների հայերանասիրական ոգին, խթանել նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, աշակերտների մեջ զարգացնել թիմային աշխատանքի կարևորության գիտակցումը, ամրացնել մեր պատմության հերոսական անցյալի իմացությունն ու հոգևոր արժեքները:

«Հայկյան Նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղերի հանդիսավոր բացմանը ներկա էին կրթահամալիրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր սիրով համաձայնել են ներգրավվել մրցախաղերի գնահատող հանձնախմբի մեջ։

Հիշեցնենք նաև, որ մարտախաղերը տևելու են 2 շաբաթ, որի ավարտին կորոշվի մարտախաղերի հաղթող թիմը՝ ըստ խաղերի ընթացքում գրանցած միավորների և հաջողությունների: 

 
Գիտության փառատոն
Գիտության փառատոն

Բնագիտական առարկաների միամսյակի շրջանակներում մեր կրթահամալիրում գիտության փառատոն էր։

Փառատոնի նպատակն է՝ ցուցադրական գիտափորձերի միջոցով մեծացնել աշակերտների հետաքրքրվածությունը բնագիտական առարկաների հանդեպ, ստեղծել փորձի փոխանակման, գիտափորձերի ցուցադրության, նորարարության հարթակ՝ կրթական ողջ համայնքի համար: Գիտություն փառատոնին մասնակցեցին

6-12-րդ դասարանների աշակերտները և բնագիտական առարկայախմբի ուսուցիչները: Նրանք ներկայացրեցին տարբեր հետաքրքրաշարժ փորձեր ֆիզիկա, քիմիա և կենսաբանության ոլորտներից, վերլուծեցին և մանրամասն ցուցադրեցին փորձերի ընթացքն ու արդյուքները:

Նմանօրինակ միջոցառումները մոտիվացնող են, հրաշալի ազդակ են հանդիսանում տեսական գիտելիքները ամրապնդելու գործնական հմտություններով և բնագիտական առարկաները դարձնում են առավել հետաքրքիր և հաղթահարելի։

Բարեգործական տոնավաճառ
Բարեգործական տոնավաճառ

«Փոքրիկ իշխան» կրթահամալիրի առօրյան դեկտեմբերին է՛լ ավելի հագեցած էր. ավանդական ամանորյա բարեգործական տոնավաճառի գաղափարը համախմբել էր կրթահամալիրի ողջ համայնքը: Շաբաթներ շարունակ կրթահամալիրում գունեղ, բազմազան և ամանորյա մթնոլորտ էր ստեղծվել․ Նախաձեռնության նպատակի շուրջ համախմբվել էր կրթահամալիրի  ողջ համայնքը․ աշակերտները ներկայանում էին  իրենց բացառիկ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներով, ծնողական համայնքը՝  քաղցրանուշ թխվածքներով, քաղցրավենիքներով և ձեռագործ իրերով, մեր արցախցի մայրիկները՝  իրենց պատրաստած ավանդական ժենգյալով հացով: 

Բարեգործական տոնավաճառի նպատակն էր՝ աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Կրթահամալիրում տիրող ջերմ ու աշխույժ մթնոլորտը փաստում էին, որ գաղափարի շուրջ հավաքվածները մեծ սիրով ու նվիրումով աջակցում էին նախաձեռնության իրականացմանը։ Բարին գործելը, իրար օգնելն ու կամենալը մեր կրթահամալիրի արժեքային կրթության հիմքում են:
 
 
 
Հայրենիքի պաշտպանությունը առաջին հերթին պաշտպանության մասին կիրառելի գիտելիք ու հմտություն ունեցող քաղաքացու կերտումից է սկսվում․․․
Հայրենիքի պաշտպանությունը առաջին հերթին պաշտպանության մասին կիրառելի գիտելիք ու հմտություն ունեցող քաղաքացու կերտումից է սկսվում․․․
Կրթահամալարիրի ավագ դպրոցի սաները պարբերաբար կրակային պատրաստության գործնական պարապմունքներ են անցկացնում «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ կազմակերպության ուսումնական կենտրոնում. ծանոթանում տարբեր զինատեսակների հետ, սովորում զենքի հետ վարվելակերպի և անվտանգության կանոնները, մասնակցում կրակային ու մարտավարական վարժանքների
 
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ․ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ՀԿ-ի միջև ստորգրվեց հուշագիր, որի նպատակն է օժանդակել կրթահամալիրի աշակերտների ռազմամարզական կրթությանն ու նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդմանը: