Դպրոցը դարձնում է դպրոց ուսուցիչը։ Ուսուցիչը դասավանդման առանցքն է, ամեն ինչ ուսուցչի ձեռքում է և միայն ամենօրյա մշտադիտարկման և ինքնաանդրադարձի արդյունքում ուսուցիչը կդառնա վարպետ, վիրտուոզ
Մեր թիմի կողմից փառատոնին առաջադրվեց հրաշալի նորարար տեխնիկա դաս–կոնստրուկտորը, որի կիրառումը հնարավորություն կտա ուսուցչին ուսուցման պրոցեսը դարձնել անչափ հետաքրքիր, գործնական, կիրառել այնպիսի մեթոդներ, որ դեռևս չեն փորձել, կրկին ու կրկին մտածել, վերլուծել, նոր լուծումներ առաջարկել և ամենակարևորը՝ խթանել երեխաների հարցասիրությունը՝ հարցեր տալու արվեստ ձևավորելը, ուրույն մտածողությունը, ստեղծարարությունը (ՏՐԻԶ գործիքներ):
Այս որակներն են, որ հետամուտ են կոմպետենտահեն ու ժամանակակից դասավանդմանը։
Հակիրճ դաս–կոնստրուկտոր նորարար տեխնիկայի մասին՝
Դասի սկիզբ․ կիրառվող հնար՝ «Այո–ոչ» Ունիվերսալ հնար բոլորի համար
Նոր նյութի բացատրություն․ կիրառվող հնար՝ «Ֆանտաստիկ հավելում»
Ապրապնդում, հմտությունների մշակում, փորձարկում․
կիրառվող հնար՝ «Մամուլի ասուլիս»
Կրկնություն․ կիրառվող հնար՝ «Պատահականության բանաձև»
Վերահսկողություն․ կիրառվող հնար՝ «Լուսացույց»
Տնային աշխատանք․ կիրառվող հնար․ «Անսովոր ընդհանրություն»
Դասի ավարտ․ կիրառվող հնար՝ «Դերը՝ ‘‘Հոգեբան”»
Ծավալուն, հսկայական ու նվիրական աշխատանք, որը հնարավոր եղավ իրագործել կրթահամալիրի համախմբված ու գիտակ մանկավարժական թիմի շնորհիվ։
Շնորհակալ ենք այս հրաշք գաղափարը կյանքի կոչելու համար․ նախագծի ղեկավար, տարրական դպրոցի մեթոդիստ Աննա Առուշանյան, արտ թերապևտ, հոգեբան Աիդա Սահակյան, տարրական դպրոցի մանկավարժներ Թամարա Ավագյան, Գայանե Խոեցյան, Արինա Չաքմազյան, տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյան և, իհարկե, ցանկացած նախագծի ակտիվ աջակից ու խորհրդատու կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյան։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին նմանօրինակ հրաշալի նախաձեռնության համար։
Վստահ ենք, որ այսպիսի նորարար մոտեցումները ուսումնական պրոցեսը դարձնելու են առավել հետաքրքիր, գրավիչ սպասված ու սիրելի։
Category: Գլխավոր, Իրադարձություններ