20
May.2024
Սիրելի՛ բարեկամներ, ինչպես արդեն գիտեք, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում շուրջ մեկ ամիս ընթանում էին «Հայկյան նետ» -2 ռազմահայրենասիրական մարտախաղերը, որին մասնակցեցին 9-11_րդ դասարանի աշակերտները:
Ծրագրի նպատակն էր՝ վառ պահել մեր պատմության հերոսական անցյալը, բարձրացնել հայրենասիրական ոգին, դարձնել աշակերտներին ավելի դիմացկուն, մրցունակ և ունենալ ֆիզիկական լավ պատրաստվածություն։
Մարտախաղերի ընթացքում աշակերտները ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքները հայոց պատմություն և ռազմարվեստի պատմություն առարկաներից, սովորեցին ավելի դիպուկ կրակել, արագ հաղթահարել արգելափակոցները հակագազերով, ունեցան խաղեր կրակային պատրաստությունից, բազկամարտից, պարանի ձգումից և վազքից, սովորեցին և ներկայացրեցին ազգային պարեր:
Աշակերտները մրցաշարի ընթացքում իրականացրեցին նաև հասարակական, կամավորական աշխատանքներ ոչ միայն դպրոցի տարածքում, այլ նաև դպրոցի տարածքից դուրս գտնվող տարբեր վայրերում՝ վաստակելով լրացուցիչ կրեդիտային միավորներ:
Դասարանները նաև իրականացրին կարճաժամկետ նախագծային աշխատանքներ հիմքում դնելով հանրօգուտ որևէ ծրագիր։
Նշենք նաև, որ բոլոր թիմերը հանդես էին գալիս արքայական տոհմերի դրոշների ներքո:
Մարտախաղերի ընթացքի և ամփոփիչ գնահատման համար ձևավորվել էր կրթահամալիրի կողմից հրավիրյալ պատվիրակների հանձնախումբ, ովքեր էլ հանձնեցին գլխավոր մրցանակն ու պատվոգրերը:
Այսպիսով՝ «Հայկյան նետ»-2 ռազմահայրենասիրական մարտախաղերի հաղթող ճանաչվեց 11-րդ Ա դասարանը՝ Ռուբինյանները։ Նրանք էլ արժանացան «ՀԱՅԿՅԱՆ ՆԵՏ» գավաթին։
Տարբեր անվանակարգերում պատվոգրեր ստացան բոլոր դասարանները.
«Մովսես Խորենացի» անվանակարգ՝ 10-րդ Ա դասարան։
«Վարազդատ արքա» անվանակարգ՝ 10-րդ Բ դասարան։
«Արտագերս» անվանակարգ 11-րդ Ա դասարան։
«Անդրանիկի թուր» անվանակարգ՝ 11-րդ Բ դասարան։
«Մոնթե Մելքոնյան» անվանակարգ՝ 9-րդ Ա դասարան։
«Ոգեղեն պար» անվանակարգ՝ 9-րդ Բ դասարան:
Լավագույն առաջնորդ ճանաչվեց 10-րդ Բ դասարանի թիմի առաջնորդ՝ Հակոբ Համամջյանը։Կամավորական, հանրօգուտ աշխատանքների համար պատվոգրի արժանացավ 10-րդ Բ դասարանը։
Read more
Category: Գլխավոր, Իրադարձություններ, Նորություններ