«Հայկյան նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղեր

Մեր սաների հայրենասիրական ոգին բարձր պահելու նպատակով նախորդ շաբաթ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում մեկնարկեցին «Հայկյան Նետ»-2 ռազմահայրենասիրական մարտախաղերը: Մարտախաղերի նպատակն է՝ բարձրացնել 9-11-րդ դասարանների աշակերտների հայերանասիրական ոգին, խթանել նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, աշակերտների մեջ զարգացնել թիմային աշխատանքի կարևորության գիտակցումը, ամրացնել մեր պատմության հերոսական անցյալի իմացությունն ու հոգևոր արժեքները:

«Հայկյան Նետ» – 2 ռազմահայրենասիրական մարտախաղերի հանդիսավոր բացմանը ներկա էին կրթահամալիրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր սիրով համաձայնել են ներգրավվել մրցախաղերի գնահատող հանձնախմբի մեջ։

Հիշեցնենք նաև, որ մարտախաղերը տևելու են 2 շաբաթ, որի ավարտին կորոշվի մարտախաղերի հաղթող թիմը՝ ըստ խաղերի ընթացքում գրանցած միավորների և հաջողությունների: