Մեր սաները մասնակցեցին «Այբ» դպրոցում կազմակերպված «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովին, որի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, նորարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը։
Գիտաժողովի նախընտրական փուլն անցած՝ կրթահամալիրի 2 նախագծեր ներկայացվեցին փառատոնին. ավագ դպրոցի թիմը շնորհանդեսի ձևաչափով ներկայացրեց գիտական հետազոտական նախագիծ՝ «Շաքարային դիաբետը դեռահասների շրջանում». աշակերտներ՝
Համամջյան Ստեփան,
Ղազազյան Սուրեն,
Իջիղուլյան Տաթև և
Կոստանյան Անի,
նախագծի ղեկավար՝ կենսաբան Ռուզաննա Սիմոնյան:
Նախագիծը գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց «Գիտական աշխատանքի գերազանց ներկայացում» անվանակարգում։
Երկրորդ նախագիծը՝ «Ստվարաթղթե լաբիրինթ» աշխատանքը, որ իրականացրել էին 3ա դասարանի աշակերտները, ներկայացվեց փորձարարական ելույթների բաժնում, որտեղ մեր փոքրիկները՝ Արամը, Միյան, Նատալին, Արտակն ու Տիգրանը մեծ ոգևորությամբ՝ իրենց ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի հետ ներկայացրեցին իրենց նախագիծը:
Երեխաների աշխատանքը արժանացավ մեծ ուշադրության ու խրախուսանքի, բոլոր աշակերտները ստացան հավաստագրեր:
Շնորհավորում ենք մեր սաներին և ուսուցիչներին, մաղթում ենք նոր գիտական նվաճումներ ու հաղթանակներ:
Category: Գլխավոր, Իրադարձություններ