Հարգելի՛ բարեկամներ, դեկտեմբեր ամսվա վերջին, աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ, կրթահամալիրում կազմակերպվել էր բարեգործական տոնավաճառ։
Օրեր շարունակ կրթահամալիրում գունեղ, բազմազան և ամանորյա մթնոլորտ էր ստեղծվել․ Նախաձեռնության նպատակի շուրջ համախմբվել էր կրթահամալիրի ողջ համայնքը․ աշակերտները ներկայանում էին իրենց բացառիկ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներով, ծնողական համայնքը՝ քաղցրանուշ թխվածքներով, քաղցրավենիքներով և ձեռագործ իրերով, մեր արցախցի մայրիկները՝ իրենց պատրաստած ավանդական ժենգյալով հացով:
Այս տարի բարեգործական տոնավաճառի նպատակն է կրթահամալիրում ռազմագիտության լսարանի վերազինումն ու արդիականացումը։
Լսարանի վերաբացումը կխորհրդանշվի մեր կրթահամալիրի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Ասատրյանի անվանակոչմամբ։
Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարվա տոնավաճառի հասույթը կազմեց 735․000 ՀՀ դրամ, որն էլ ամբողջությամբ կուղղվի վերոնշյալ նպատակի իրականացմանը։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բարեգործական տոնավաճառի կազմակերպման և իրականացման գործում ներգրավված բոլոր աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին։
Հատուկ շնորհակալություն նախագծի պատասխանատուներին և աշակերտական խորհրդի անդամներին, խորհրդի նախագահ Տաթևիկ Գասպարյանի գլխավորությամբ, որոնք մեծ պատասխանատվությամբ ջանք ու եռանդ չխնայեցին տոնավաճառի կայացման գործում։
Հատուկ շնորհակալություն նաև արվեստանոցի մեր մանկավարժական թիմին՝ Բիայնա Ասրյանին, Հասմիկ Աբրահամյանին, Աիդա Սահակյանին և Գարիկ Կուչերյանին։
Ներկայացնում ենք կրթահամալիրում տիրող ակտիվ եռուզեռի ևտոնավաճառի առավել ուշագրավ կադրերը․․․
Category: Իրադարձություններ