Օրերս «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի նախակրթարանի և «Փոքրիկ Իշխան» զարգացման կենտրոնի սաները, ովքեր «Հանս նապաստակ» ծրագրով ուսուցանում են գերմաներեն լեզու, այցելել էին Գյոթեի անվան գերմաներեն լեզվի կենտրոն։
Մեր սաներին սպասվում էր հետաքրքիր ու բազմաբովանդակ հանդիպում, ջերմ ընդունելություն։ Մեր երեխաները հրաշալի առիթ ունեցան գերմաներեն լեզվով շփվելու և հաղորդակցվելու, այնուհետ հեքիաթ լսեցին գերմաներեն լեզվով, իհարկե այն թարգմանվեց ու ավելի դուր եկավ մեր սաներին․ բավականին տպավորված հեքիաթի գունեղ ու վառ կերպարներից՝ երեխաներն ապլիկացիայով պատկերեցին հեքիաթի հերոսներին, այնուհետ գունագեղ մատիտներով, ջրաներկով , սոսնձով, կտրեցին ու ներկեցին՝ ստանալով հրաշալի աշխատանքներ։ Հանդիպումը երեխաների հետ վարում էր կենտրոնի մասնագետ Սրբուհի Լուլուկյանը։
Մեր երեխաները բավականին տպավորված ու ոգևորված հրաժեշտ տվեցին՝ կրկին վերադառնալու ակնկալիքով։
Վստահ ենք, որ նմանօրինակ հանդիպումները հրաշալի խթան են հանդիսանում երեխաների համար՝ զարգացնելու և ամրապնդելու օտար լեզուն ու այն դարձնելու հաղորդակցման արդյունավետ միջոց։
Category: Իրադարձություններ