Month: May 2016

Մեր կրթական ձեռքբերումները
Մեր կրթական ձեռքբերումները

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրն իր տարիների գործունեության ընթացքում, ուսումնական հաջողությունների իր շտեմարանը համալրել է հսկայական պաշարով՝ աչքի ընկնելով տարբեր առարկայական օլիմպիադաներում, միջդպրոցական մրցույթներում, նախագծերում։ Հատկանշական է, որ ակտիվ մասնակցություն նկատվում է թե՛ հումանիտար առարկաներից և թե՛ բնագիտական առարկաներից։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր աշակերտները ակտիվ մասնակցեցին առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային և հանրապետական փուլերին և ունեցան լուրջ հաջողություններ: Տարածքային փուլին դպրոցից մասնակցեց թվով 32 աշակերտ, որոնցից քաղաքային փուլին մասնակցեցին 13-ը, իսկ 4-ն արդեն հասան մինչև հանրապետական փուլ: Նշենք նաև, որ այս տարի մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցեցին 5-րդ դասարանից սկսած /թվով 68 աշակերտ/, որը նոր փորձություն էր միջին դպրոցի սաների համար:
Շնորհավորելով մեր բոլոր մրցանակակիրներին՝ հատկապես կուզենայինք նշել օլիմպիադաների քաղաքային փուլում կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից բարձր արդյունքներ գրանցած մեր աշակերտներին․
Մարտիրոսյան Ալիսա՝ կենսաբանություն առարկա
Մինասյան Էլեն՝ աշխարհագրություն առարկա
Արզումանյան Սուսաննա՝ աշխարհագրություն առարկա
Ուրախալի է, որ մեր սաները բավականին լուրջ ձեռքբերումներ ունեն նաև տարբեր նախագծերում , կրթական տարբեր մրցույթներում․ «Մեղու․ հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ», «Կենգուրու» և այլն:

1 2 3 4. 5 6 7 8 10 1 2 4 5 6 7 8

«Վազում ենք նրանց համար, ովքեր չեն կարող վազել ․․․․»
«Վազում ենք նրանց համար, ովքեր չեն կարող վազել ․․․․»

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը մասնակցեց Yerevan Spring Run 2016 բարեգործական վազքին։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը բարեգործական էր և նվիրված էր «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ անդամ 11 ընտանիքների, որոնց հայրերը կանգնած են սահմանին, ծառայում են Հայաստանի Բանակին, և նրանց մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն անհետաձգելի կարիքներ:
Կրթահամալիրը ներկայացավ ոչ միայն իր մեծ թիմով , այլև որպես բարեգործ վազորդ՝ նվիրաբերելով     50․000դր․։
Մեր մի խումբ աշակերտներ սիրով ու մեծ ոգևորությամբ էին միացել վազքին ՝ գիտակցաբար մոտենալով այսչափ գեղեցիկ ու կարևոր նախաձեռնությանը։
Շնորհակալ ենք բոլոր այն աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին, ովքեր համախմբվեցին այս նախաձեռնության շուրջ ու իրենց մասնակցությունն ունեցան այս տպավորիչ միջոցառմանը։

01 1, 2 3,, 3 4, 4 5, 6 11 12 13 15