Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բազմաժանր տոների ցանկում այևս իր գունեղ ու յուրատեսակ տեղը կզբաղեցնի։
Հրաշալի ու ինքնատիպ մի տոնախմբություն, որն այսօր տեղի ունեցավ մեր կրթահամալիրում, իր տեսակով տարբերվող ու բացառիկ էր։ Զատկական մշակույթը համակել ու հավաքել էր բոլորին՝ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին և թե՛ մեր դպրոցի լավ ու հարազատ բարեկամներին։Ամբողջովին զատկական շունչն էր թևածում դպրոցում, իսկ գարնանային ու զատկական գույները դպրոցի միջանցքներում իսկական շուրջպար էին բռնել՝տարածվելով ու տոնական տրամադրությունը փոխանցելով բոլոր ներկաներին։
Ամեն մի դասարան ներկայացավ իր ինքնատիպ ու գեղեցիկ զատկական սեղանով՝ երեխաների ձեռքի թեմատիկ աշխատանքներով, տոնին բնորոշ ավանդական ուտեստներով, բացառիկ ու յուրօրինակ իրերով, ջերմությամբ ու բարությամբ, սիրով ու խնդությամբ։Դպրոցի դահլիճում ականատես եղանք հայկական ավանդական ծիսակատարության թատերական փոքրիկ ներկայացման, տիկնիկային խաղիկների, երգ ու պարի, ավանդական պատմությունների ու հետաքրքիր տեղեկությունների։
Շրջայց տոնախմբությունն իրականում երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունքն էր․ մեր ուսուցիչներն ու երեխաները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին մոտեցել տոնի խորհրդին և առավել քան գեղեցիկ ներկայանալու կարևոր խնդրին։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին և աջակցեցին մեզ այսօրվա փայլուն ու վառ տոնախմբությունն իրականացնելու համար։ Շնորհակալ ենք մեր բոլոր ուսուցիչներին, հատկապես դպրոցի գեղ․ ղեկավար Մարգարիտ Շահվալադյանին, տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանին, նկարչության ուսուցչուհի Բիայնա Ասրյանին, Աիդա Սահակյանին, ընկեր Արմենին և բոլոր այն ծնողներին, ովքեր օգնեցին ու աջակցեցին մեզ։
Հին հայկական տոներն ու ավանդույթները շարունակվում են և գեղեցիկ մատուցվում՝ ի դեմս մեր սրտացավ ու գիտակ մանկավարժների։
Category: Իրադարձություններ
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, ծնողներ!!!
Սիրով և մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ դպրոցների վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքների, ոչ պետական դպրոցների շարքում ՝ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտնվել է վարկանիշավորման ցուցակի 4-րդ տեղում։ Իրապես հուզվելու, հպարտանալու և ոգևորվելու առիթ․ Ունենալով հրաշալի, գիտակ ու վարժ մանկավարժական կոլեկտիվ, հմուտ աշխատանքային թիմ, սովորողների բարձր առաջադիմություն ՝մեր կրթահամալիրն հպարտորեն է քայլում այսօրվա կրթական ոլորտում՝արժանապատվորեն ու անմնացորդ կրելով իրեն վստահված պատասխանատու աշխատանքը։
Վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները ներկայացված են
http://schoolrate.armedu.am/am/ratings/cluster/8 հղումով․․․․
Category: Գլխավոր, Իրադարձություններ