Պատմություն․ Առաքելություն

 

 

Մի՛ մոռացիրոր հավիտյան պատասխանատու ես նրա համարում ընտելացրել ես:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ Իշխան»  

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հիմնադրվել է 2000 թվականին: Այն իրականացնում է լիցենզավորված գործունեություն  /Լիցենզիա թիվ 1108, 0049, 0834, 1020/ հանրակրթության և նախադպրոցական կրթության  ոլորտներում։

Կրթահամալիրը բաղկացած է 4 կրթական համակարգերից՝ նախակրթարան, տարրական, միջին և ավագ դպրոցներ։ Կրթահամալիրի շրջանավարտներին տրվում է միջնակարգ կրթության պետական նմուշի ատեստատ։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի առաքելությունն է՝ ստեղծել անհրաժեշտ պայմաններ աշակերտի բազմակողմանի և մատչելի ուսումնառության, ներդաշնակ զարգացման համար, կրթել և դաստիարակել բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատներ:

Բազմաբնույթ մտածողությամբ աշակերտակենտրոն ուսուցումը, մշակութային բազմաբովանդակ միջոցառումները, ծրագրերն ու նախագծերը ուղղված են գիտակ, կրթված ու դաստիարակված, իր իրավունքներն ու պարտականությունները ճանաչող ակտիվ քաղաքացու ձևավորմանը:

Մեր առանձնահատկություններն են․

  • հանրակրթական խոր գիտելիքներ
  • հեղինակային ծրագրեր
  • օտար լեզուների խորացված ուսուցում / ռուսերեն, անգլերեն, գերմաներեն/
  • հոսքային ուսուցում ավագ դպրոցում
  • անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային
  • փոքրաթիվ, մինչև 20 հոգանոց դասարաններ
  • դասապատրաստում
  • հոգեբանի, լոգոպեդի ծառայություն
  • արվեստի և սպորտային խմբակներ
  • սովորողների սննդի կազմակերպում
  • սովորողների՝տրանսպորտային փոխադրումների կազմակերպում

 

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը մեր սերնդի համար ջերմ ու բազմաբնույթ առօրյայով մի օջախ է, որտեղ նրանք ոտք են դնում մանկության ոսկե հեքիաթով ու ավարտում այն աշխարհի, սեփական անձի առանձնահատկությունների և «Ես»-ի ճանաչման ուրույն և վստահ ընկալմամբ: