Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կարգավիճակ ունի «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը գիտափորձարարական, ոչ պետական դպրոց է /Լիցենզիա թիվ 1108, 0049, 0834, 1020/ հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում/։

Ո՞վ կարող է սովորել «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում։

Ցանկացած երեխա, ով ցանկանում է լինել առավել քան զարգացած ու կրթված, շրջապատված լինել բարի, գիտակ, հոգատար ուսուցիչներով, կյանքի կարևոր կրթության տարիներն անցկացնել  գեղեցիկ ու նպաստավոր միջավայրում, կարող է սովորել մեր կրթօջախում։

Ի՞նչպես ընդունվել կրթահամալիր։

  • Տարրական դպրոցում առաջին դասարան ընդունելությունն անց է կացվում 3 փուլով՝
  • փաստաթղթերի ընդունում
  • երեխաների հետ անցկացվող հանդիպում-հարցազրույց
  • ծնողների հետ հանդիպում

 

  • 2-7-րդ դասարաններ ընդունելությունը կատարվում է հարցազրույցի և թեստավորման միջոցով (մայրենի, մաթեմատիկա, օտար լեզու առարկաներից)

 

  • 7-12-րդ դասարաններ ընդունելությունը կատարվում է հարցազրույցի և թեստավորման միջոցով (մայրենի, մաթեմատիկա, օտար լեզու և բնագիտական առարկաներից)։

 

 

Ո՞րն է կրթահամալիրում ուսուցման լեզուն։

Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է։ Բացի այդ կրթօջախում մեծ տեղ է հատկացվում նաև օտար լեզուների խորացված ուսուցմանը։

Կրթահամալիրն աշակերտներին ապահովո՞ւմ է փոխադրամիջոցով։

Այ՛ո, տրասպորտային ծառայությունը իրականացվում  է  «Արթ-Տուր» ՍՊԸ տրասպորտային կազմակերպության կողմից։

Կրթահամալիրում աշխատո՞ւմ է հոգեբան։

Այո՛, կրթահամալիրում աշխատում է հոգեբան, ով պարբերաբար հետևում է երեխաների հոգեբանական զարգացման ընթացքին և վարքին՝ փորձելով խմբակային կամ անհատական զրույցների միջոցով հոգեբանական աջակցություն ցույց տալ։

Կրթահամալիրում աշխատո՞ւմ է լոգոպեդ։

Այո՛, կրթահամալիրում աշխատում է լոգոպեդ, ով հետևողական է և պարբերաբար աշխատում է բանավոր և գրավոր խոսքի դժվարություններ ունեցող երեխաների հետ։

Երեխաները ապահովվո՞ւմ են սննդով։

Այո՛։ Կրթահամալիրիի տարրական դպրոցում տրվում է 2 անգամյա առողջ սնունդ։

Կրթահամալիրում գործու՞մ է զեղչային համակարգ։

Այո՛, գործում է զեղչային համակարգ հատուկ խմբերի համար։

 

Ովքե՞ր են դասավանդում կրթահամալիրում։

Կրթահամալիրում դասավանդում են բարձր որակավորում ունեցող, փորձառու, կիրթ, գիտակ, իրենց առարկաներին  լիարժեք տիրապետող, բարի ու նվիրված մանկավարժներ։

Կրթահամալիրում ի՞նչ դասարաններ են գործում։

Կրթահամալիրում գործում են տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոցներ (10-12-րդ դասարաններ)։

Ի՞նչ առարկաներ են դասավանդվում կրթահամալիրում։

Կրթահամալիրում դասավանդվում են պետական ուսպլանով հաստատված  և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված առարկաներ, ինչպես նաև իրականացվում են  կրթահամալիրի հեղինակային ծրագրեր։

Կրթահամալիրում  իրականացվո՞ւմ է դասապատրաստում։

Այո՛, կրթահամալիրի 1-6-րդ դասարաններում իրականացվում է դասապատրաստում։ Ուսուցիչների օգնությամբ երեխաները պատրաստում են դասերն ու կատարում հանձնարարությունները։

Ի՞նչ խմբակներ են գործում կրթահամալիրում։

Կրթահամալիրը կարևորում է դասերից զատ երեխաների զբաղվածությունը տարբեր ուսուցողական խմբակներում, ուստի կրթահամալիրում գործում են հետևյալ խմբակները՝

  • Ավազե նկարչություն
  • Կավագործություն
  • Նկարչություն
  • Դիզայն
  • Պար
  • Թաեքվանդո
  • Երգի թատրոն
  • Երաժշտական սալոն
  • Թատերական ստուդիա

 

Ի՞նչպիսին է կրթահամալիրում օրվա ռեժիմը։

Դասերը սկսվում են առավոտյան ժամը 9։00-ին և ավարտվում 17։00-ին։ Հիմնական դասաժամերից զատ երեխաները ստանում են անհրաժեշտ կալորիականությամբ  սնունդ։ Ունենում են հանգստի, խաղի և զբոսանքի ժամեր, ինչպես նաև կրթահամալիրում գործող բազմատեսակ խմբակներ, ծրագրային դասընթացներ և ստուդիաներ այցելելու հնարավորություն։

Ինչպե՞ս է կրթահամալիրում իրականացվում գնահատումը։

Գնահատում իրականացվում է կրթական պետական չափորոշիչների  և կարգերի համաձայն։

Ո՞ր համայնքում է գտվում կրթահամալիրը։

Կրթահամալիրը գտնվում է ք․Երևան, Շենգավիթ համայնքում (Սևանի 132 փողոց)։