«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը կազմակերպում է ամառային դպրոց արձակուրդների ընթացքում։
Ցանկացած երեխա այստեղ կգտնի հարմարավետ ու նպաստավոր միջավայր՝ ամառային հանգիստն ու ամեն օրն առավել հագեցած, ուրախ ու տպավորիչ դարձնելու համար։ Մեր ամառային դպրոց կարող են հաճախել 1-6-րդ դաս. երեխաները։ Նաև գործում է դպրոցի նախապատրաստական հատուկ ծրագիր /5-6 տարեկանների համար/:
Արձակուրդների ընթացքում երեխաները․
- Կընդգրկվեն զարգացնող ու ճանաչողական տարատեսակ ծրագրերում։
- Կունենան առարկայական պարապմունքներ / մայրենի, մաթեմատիկա, տրամաբանություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, բնություն և այլն/։
- Կլրացնեն դպրոցում ունեցած բացթողումները։
- Կունենան ընթերցանության ժամեր գրադարանում, հեքիաթի բեմադրումներ հայերեն և օտար լեզուներով։
- Կզարգացնեն իրենց գործնական հմտությունները, կմասնակցեն հետաքրքիր մրցույթների, միջոցառումների, սպորտլանդիաների։
- Կհաճախեն տարբեր մշակութային օջախներ, թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ։
- Կմասնակցեն տարբեր ճանաչողական էքսկուրսիաների,ճամբարների հաճախ կլինեն բնության գրկում(Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում)։
- Արվեստանոցի էկո-ակումբում ձեռք կբերեն էկո-գիտելիքներ, կսովորեն աշխատել թափոնների հետ և ստեղծել արվեստի գործեր։
- Կունենան խոհանոցային ժամեր՝ պատրաստելու համեղն ու օգտակարը։
- Օրվա ընթացքում հաճախ կլինեն դպրոցի արվեստանոցում և կընդգրկվեն զարգացնող ու ուսուցական խմբակներում՝ կավագործություն, նկարչություն, ավազի նկարչություն, դիզայն, ձեռքի աշխատանք։
- Կընդգրվեն նաև տարբեր սպորտային խմբակներում՝ թաեքվոնդո, պար, գիմնաստիկա, լող /ցանկության դեպքում/:
Պարապմունքներն իրականացվում են ինչպես դպրոցի հարմարավետ, լուսավոր ու տրամադրող դասասենյակներում, արվեստանոցում, այնպես էլ դպրոցի կանաչապատ ու գեղեցիկ բակում։