Կրթահամալիրի տարրական դպրոցում ընդունելությունը կատարվում է 6 տարեկանից: Դասարանում սովորողների թիվը չի գերազանցում 20-ը: Այստեղ ուսուցումը երկկողմանի մանկավարժական գործընթաց է, որը զուգակցվում է դաստիարակություն-ուսուցում կարգով: Նկատի են առնվում երեխայի ժառանգական տվյալներն ու ընդունակությունները, նրա մեջ տեղի ունեցող հոգեկան՝ ներքին փոփոխությունները: Ուսուցումն ուղղված է երեխայի անձի հատկությունների ձևավորմանը, յուրացված գիտելիքի շնորհիվ աշխարհի և շրջապատի ճանաչողությանը, որոշակի դիրքորոշում ձեռք բերելուն: Մեծ ուշադրություն է դարձվում աշակերտի ինքնաարտահայտման կարողությունների զարգացմանը: Երեխայի մտավոր ծանրաբեռնվածությունը տարրական դպրոցում օրական 7-8 ժամ է, որի ընթացքում նա ստանում է անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, հանգստի և խաղի հնարավորություն, մասնակցում հետևյալ ծրագրային դասընթացների և ստուդիաների պարապմունքներին`
- շախմատ
- մենթալ թվաբանություն
- ռոբոտաշինություն
- գիտություն և տրամաբանություն
- կավագործություն
- նկարչություն
- ավազի նկարչություն
- թատերական ստուդիա
- երգի թատրոն
- համակարգչային տարրերի ուսուցում
- պար
- թաեքվանդո
Երեխայի ուսումնառությունը ընթանում է հոգեբանական ծառայության հսկողության ներքո` նպատակ ունենալով ապահովել երեխայի հոգեբանական զարգացման ընթացքը, վարքը և հոգեկան ներդաշնակ զարգացումը: