Նախակրթարան

 «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի նախակրթարանը գործում է կրթահամալիրի մասնաշենքում. այն հրաշալի և ամուր հիմք է հանդիսանում յուրաքանչյուր փոքրիկի համար դեպի բացահայտումներով լի աշխարհ։
Կրթահամալիրի նախակրթարանում ընդունելությունը կատարվում է 2,5 տարեկանից: Այստեղ ուսուցանվում են` մայրենի, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, տրամաբանություն, կավագործություն, բնություն, երաժշտություն, գեղագիտություն, ռիթմիկա, նկարչություն, պար։ Գերմաներեն լեզվի ուսուցումը նախակրթարանում իրականացվում է Գյոթեի անվան գերմաներեն լեզվի ինստիտուտի հատուկ մշակված ծրագրով, որի շարունակությունը ապահովում է արդեն տարրական դպրոցը: Ուսուցումը նախակրթարանում հիմնականում իրականացվում է խաղի միջոցով: Հատուկ տեղ է տրվում նաև երեխայի ազատ ստեղծագործական խաղային գործունեությանը, որն ուղղորդվում է հոգեբանի կողմից: