Հարգելի՛ ծնողներ,
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարվա 1-ին դասարանի ընդունելության համար հայտադիմումների ընդունումը: Հայտադիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց հետևյալ հղումով.
Տեղեկացնենք, որ կրթահամալիրի առաջին դասարան ընդունելությունն անց է կացվում 3 փուլով՝
- փաստաթղթերի ընդունում
- երեխաների հետ անցկացվող հանդիպում-հարցազրույց
- ծնողների հետ հանդիպում
Ընդունելության գործընթացի հետ կապված հարցերով կարող եք դիմել՝
Հեռ.՝ 060 442545, 055 589862, 077 177733
Էլ փոստի հասցե՝ poqish@gmail.com
Առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմորդի 3×4 չափսի 4 լուսանկար /անհրաժեշտ է նաև լուսանկարի էլեկտրոնային տարբերակը ուղարկել կրթահամալիրի էլ փոստին/
- Դիմորդի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը
- Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները /սոց. քարտ/
- Երկու ծնողների անձնագրերի պատճենները
- տեղեկանք երեխայի առողջության մասին /նախկին 26 ձևը/
- բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
Հետագա փուլերի ձևաչափի և ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք։