Դաս-կոնստրուկտոր (ՍԽԼՏ գործիքներ)

Դպրոցը դարձնում է դպրոց ուսուցիչը։ Յուրաքանչյուր մարդ, ներգրավված լինելով կրթության մեջ, ժամանակ առ ժամանակ իրեն գտնում է տարբեր մտքերի, գաղափարների մեջ խճճված։ Այդ մտքերը պտտվում են հիմնականում այսպիսի հարցերի շուրջ՝ <<Ժամանակակից ուսուցիչը ի՞նչ որակներով պետք է օժտված լինի>>, <<21-րդ դարի աշակերտները ի՞նչ պետք է իմանան, սովորեն, կարողանան և այլն>>, <<Ընթացիկ ուստարվա ընթացքում  ի՞նչը վերանայենք, որ վերջնարդյունքները շոշափելի լինեն, հաջողության հասնենք>>, և նմանատիպ այլ հարցեր։

  Ինչպես արդեն նշվեց ուսուցիչը դասավանդման առանցքն է, ամեն ինչ ուսուցչի ձեռքում է։ Միայն ամենօրյա մշտադիտարկման և ինքնաանդրադարձի արդյունքում ուսուցիչը կդառնա վարպետ, վիրտուոզ։ Կարծես՝ այս ձևակերպումը առաջադրվող հարցերից 3-րդ-ի պատասխանն է։ Վստահաբար շատ-շատերը փորձել և դեռ փորձում են գտնել 2-րդ հարցի՝ ժամանակակից աշակերտների համար որո՞նք են կարևորագույն հմտությունները, պատասխանը։ Վերոհիշյալ հարցերը սերտորեն կապված են միմյանց, ինչու չէ՝ լրացնում են միմյանց։

  Դաս-կոնստրուկտորը հրաշալի նորարար տեխնիկա է, որի կիրառումը հնարավորություն կտա ուսուցչին ուսուցման պրոցեսը դարձնել անչափ հետաքրքիր, գործնական. կատարել այնպիսի առաջակրանքներ, որոնք դեռևս չեն փորձել, կրկին ու կրկին մտածել, վերլուծել, նոր լուծումներ առաջարկել (քննարատական մտածողություն), և որ ամենակարևորն է, խթանել երեխաների հարցասիրությունը (հարցեր տալու արվեստ), ուրույն մտածողությունը և ստեղծարարությունը (ՍԽԼՏ գործիքներ)։ Այս որակներն են, որ հետամուտ են կոմպետենտահեն ու ժամանակակից դասավանդմանը։

Դաս- կոնստրուկտորը դասի մոդելավորման նորարար տեխնիկա է, որը կենդանի էակի է նման. <<շնչում>> է, ենթարկվում փոխոխության ու վերամոդելավորման։ Այն ունի իրականցման հստակ ալգորիթմ՝ քայլաշար, որն իր մեջ ներառում է 7 իրար հաջորդող և լրացնող փուլեր.

       Դասի սկիզբ։

  • Նոր նյութի բացատրություն։

 Ամրակայում, հմտությունների մշակում, փորձարկում։

      Կրկնություն։

      Վերահսկողություն։

     Տնային առաջադրանք։

      Դասի ավարտ։

  Դասի մոդելավորման ընթացքում շատ կարևոր է յուրաքանչյուր փուլի առկայությունը, միևնույն ժամանակ այն  <<շնչում>> և դառնում է էլ ավելի ճկուն, կիրառվող հնարների բազմազանության ու թեմայի փոխոխությամբ պայմանավորված։ Այս մոդելավորման տեխնիկան կիրառելի է ինչպես տարրական դպրոցի առարկաների թեմաները պլանավորելիս, այնպես էլ միջին և ավագ դպրոցի առարկայական դասապլանի պլանավորման գործընթացում։

Նյութի հեղինակ

<<Փոքրիկ իշխան>> կրթահամալիրի մեթոդիստ՝  Աննա Առուշանյան

Օգտագործված գրականության ցանկ և օգտակար հղումներ

ТРИЗ-педагогика. Универсальный конструктор (алгоритм) ТРИЗ-занятий Гульназ Садыкова

А. Гин Приемы педагогической техники

https://www.youtube.com/watch?v=HrBNTrOdJ94&t=2998s

https://www.youtube.com/watch?v=1sBewt7Zt0g

https://www.youtube.com/watch?v=sF3aOP4LYc4

https://www.youtube.com/watch?v=w86fuAf5V94