Աշակերտական խորհրդի կանոնակարգ

  1. Սույն    կանոնադրությամբ    կարգավորվում    է  «Հայաստանի Հանրապետության   հանրակրթական   ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝  հաստատություն)      աշակերտական ինքնավարության մարմինների ձևավորումը, գործունեությունը, լիազորությունները, ինչպես նաև հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինների հետ կապված իրավահարաբերությունները: 2.Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հաստատության սովորողների      ընդհանուր      ժողովը      իրավասու  է սույն կանոնադրության հիման  վրա   ստեղծել  հաստատության աշակերտական խորհուրդ և ընդունել իր կանոնադրությունը՝ դրան համապատասխան  իրականացնելով   սովորողների ինքնավարություն:
  2. Աշակերտական խորհուրդը ստեղծվում է ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան հաստատության գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելու և սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հաստատության կանոնադրության դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով:
  3. Աշակերտական խորհուրդը սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով    օժտված ներկայացուցչական մարմին է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են՝ կամավորությունը,   սովորողների իրավահավասարությունը, կառավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
  4. Սովորողները կարող են ըստ իրենց նախասիրությունների ստեղծել նաև ակումբներ, միավորումներ, որոնք նույնպես հանդիսանում են սովորողների ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ և գործում են սույն կանոնադրության 4-րդ կետում շարադրված սկզբունքների համաձայն:
  5. Աշակերտական խորհուրդը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրության հիման վրա ստեղծված իր կանոնադրությամբ:
  6. Աշակերտական խորհուրդը կարող է ունենալ իր անվամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ, որոնց վրա աշակերտական խորհրդի հայերեն անվանումը պարտադիր է:
  7. Աշակերտական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել Հայաստանի և օտարերկրյա կրթական հաստատությունների սովորողների ինքնավարության մարմինների ու կազմակերպությունների հետ:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Սովորողների ինքնավարության հիմնական խնդիրներն են՝
  • համակողմանիորեն զարգացած ,հայրենասիրության,պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորմանը նպաստելը.
  • ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը նպաստելը.
  • հաստատությունում ժողովրդավարության, սովորողների ինքնակազմակերպման և ինքնակառավարման կարողությունների զարգացմանը նպաստելը.
  • սովորողների ինքնադրսևորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը օժանդակելը.
  • սովորողների իրավունքների և պարտականությունների լիարժեք գիտակցմանն ու իրացմանը օժանդակելը.
  • հաստատության սովորողների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը.
  • սովորողների առողջության, կյանքի անվտանգության, սոցիալական ապահովության ուղղությամբ իրականացվող միջոցառումներին աջակցելը և սովորողների նախաձեռնությունների ապահովմանը օժանդակելը.
  • հաստատությունում սովորողների կրթության և ինքնակրթության, նրանց համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն օժանդակելը.
  • երիտասարդ սերնդի, նրա պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը, իրավական, ժողովրդավարական պետության կառուցմանը օժանդակելը:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ

(ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ)

  1. Հաստատության սովորողների ինքնավարության բարձրագույն մարմինը հաստատության 6-12-րդ (հիմնական դպրոցի համար`

6-9-րդ, ավագ դպրոցի համար` 10-12-րդ) դասարանների սովորողների ընդհանուր ժողովն է: Հաստատությունում աշակերտական խորհրդի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում, ընդհանուր ժողովին կարող են մասնակցել նաև 5-րդ դասարանի սովորողները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:             11.Սովորողների առաջին ընդհանուր ժողովը հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից՝ սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

  1. Հաստատության սովորողների առաջին ընդհանուր ժողովը որոշում է կայացնում`
  • հաստատությունում աշակերտական խորհուրդ՝ սովորողների ինքնավարության գործադիր մարմին ձևավորելու մասին.
  • սույն կանոնադրության հիման վրա հաստատության աշակերտական խորհրդի կանոնադրությունը և ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.
  • աշակերտական խորհրդի թվակազմը հաստատելու վերաբերյալ.
  • աշակերտական խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը (այսուհետ` ընտրական հանձնախումբ) հաստատելու վերաբերյալ:
  1. Հաստատության սովորողների ընդհանուր ժողովը՝
  • հաստատում է սովորողների ինքնավարության մարմնի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
  • ի գիտություն է ընդունում հաստատության գործունեության վերաբերյալ տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը.
  • քննարկում է աշակերտական խորհրդի և նրա նախագահի տարեկան հաշվետվությունները և բաց քվեարկության միջոցով տալիս է համապատասխան գնահատական (անբավարար, բավարար, լավ).
  • լսում է հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի կամ սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաղորդումը՝ ուսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման մասին.
  • քննարկում է սույն կանոնադրությամբ իր լիազորությունների սահմաններում նախատեսված այլ հարցեր և ընդունում համապատասխան որոշումներ, որոնց կատարումը պարտադիր է աշակերտական խորհրդի համար:
  1. Սովորողների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարեկան երկու անգամից ոչ պակաս՝ աշակերտական խորհրդի կողմից: Արտահերթ ժողով կարող է հրավիրվել աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կամ հաստատության տնօրենի նախաձեռնությամբ:

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ

  1. Աշակերտական ինքնավարության մարմինների ընտրությունների կազմակերպման նպատակով ձևավորվում է ընտրական հանձնախումբ` յուրաքանչյուր դասարանի խորհրդի կազմում չընդգրկված մեկական սովորողներից:
  2. Ընտրական հանձնախումբն իր առաջին նիստում ընտրում է նախագահ: Նախագահն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ձևը որոշում է հանձնախումբը: Ընտրական հանձնախումբը լիազորություններն իրականացնելիս համագործակցում է հաստատության խորհրդի, մանկավարժական, ծնողական խորհուրդների և տնօրինության հետ:
  3. Ընտրական հանձնախումբը`
  • կազմակերպում է դասարանական խորհուրդների ընտրությունները և հաստատում դասարանական խորհուրդների կազմերը,
  • դասարանական խորհուրդների ընտրությունների արդյունքների հիման վրա հաստատում է հաստատության աշակերտական խորհրդի կազմը ( այսուհետ` աշակերտական խորհուրդ),
  • կազմակերպում է աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. Հաստատությունում սովորողների ինքնավարության սկզբնական կառուցվածքային օղակը դասարանական ընդհանուր ժողովն է, որը ձևավորում է դասարանական խորհուրդ: Խորհուրդը կազմվում է տվյալ դասարանից ընտրված երեքից հինգ սովորողներից, մեկ տարի լիազորությունների ժամկետով: Մինչև երեք սովորողների համակազմ ունեցող դասարանի բոլոր սովորողները համարվում են աշակերտական խորհրդի անդամներ:
  2. Դասարանական ընդհանուր ժողովում առավել ձայներ հավաքած դասարանական խորհրդի անդամը համարվում է դասարանական խորհրդի նախագահ: Առավելագույն հավասար ձայներ ստացած խորհրդի անդամների դեպքում` խորհդի նախագահը որոշվում է ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ: Դասարանական ընդհանուր ժողովը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ` դասղեկի, դասարանական խորհրդի, խորհրդի նախագահի, դասարանի աշակերտների 1/3-ի նախաձեռնությամբ: 22.Դասարանական ընդհանուր ժողովը հաստատում է դասարանական խորհրդի և նրա նախագահի տարեկան հաշվետվությունը:
  3. Դասարանական խորհուրդը՝
  • նախաձեռնում և դասարանի ղեկավարի (դասղեկ) հետ կազմակերպում է դասարանի սովորողների առաջադիմությանը, առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլն.
  • համագործակցում է աշակերտական խորհրդի հանձնախմբերի հետ՝ դասարանական և դպրոցական միջոցառումների կազմակերպման համար.
  • իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
  1. Դասարանական խորհրդի նախագահի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այլ դասարան կամ դպրոց տեղափոխվելու, կամ նրան անվստահություն հայտնելու դեպքում՝ դասարանական ժողովի մասնակիցների 2/3-ի որոշմամբ: Դասարանական խորհրդի նախագահին անվստահություն հայտնելու դեպքում դասարանի ընդհանուր ժողովը լսում է նրա բացատրությունը:
  2. Դասարանական խորհրդի նախագահին անվստահություն հայտնելու հարցը քննարկման է դրվում`

1) սույն կանոնադրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունները գերազանցելու կամ պարտականությունները չկատարելու դեպքերում:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ` ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

     26․Աշակերտական խորհուրդը ձևավորվում է հաստատության

6-12-րդ (հիմնական դպրոցի համար` 6-9-րդ, ավագ դպրոցի համար` 10-12-րդ) դասարանների դասարանական ժողովներում` փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրված մինչև երկու ներկայացուցիչներից, դասարանական ժողովներից հետո` 10-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ ուստարվա սեպտեմբերի 20-ը:

  1. Աշակերտական խորհրդի նիստին, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել դասղեկները: Աշակերտական խորհրդի նախագահն ընտրվում է հաստատության սովորողների կողմից՝ փակ, գաղտնի քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ, սակայն ոչ պակաս, քան սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
  2. Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուներ առաջադրվում են միայն աշակերտական խորհրդի անդամներից՝ տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Թեկնածուները, համաձայն ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, ներկայացնում են հաստատության աշակերտական խորհրդի գործունեության իրենց ծրագրերը:
  3. Ընտրության արդյունքները քվեարկությունից անմիջապես հետո ամփոփում և հայտարարում է ընտրական հանձնախումբը: Աշակերտական խորհրդի նախագահն ընտրվում է մեկ ուսումնական տարի ժամկետով (նույն անձը կարող է վերընտրվել, սակայն ոչ ավելի, քան երկու անգամ):
  4. Աշակերտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստեր հրավիրվում են աշակերտական խորհրդի նախագահի, տնօրենի, տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի նախաձեռնությամբ և (կամ) աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով և հաստատության սովորողների ընդհանուր ժողովի որոշմամբ:
  5. Քվեարակության անցկացման կարգը (փակ կամ բաց) որոշում է աշակերտական խորհուրդը: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար թվով ձայների դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
  6. Աշակերտական խորհրդի նիստերը արձանագրվում և հրապարակվում են աշակերտական խորհրդի որոշման համաձայն: Աշակերտական խորհրդի գործունեությունը սույն կանոնադրության համաձայն կազմակերպելու նպատակով ստեղծվում են համապատասխան մասնագիտացված հանձնախմբեր, որոնք իրենց կազմից ընտրում են հանձնախմբի համակարգող:
  7. Մասնագիտացված հանձնախմբերը կազմավորվում են ըստ գործունեության բնագավառների (ուսումնադաստիարակչական, ռազմամարզական, առողջապահական, սոցիալական, մշակութային, կարգապահական, իրավական, տեղեկատվական և այլն):
  8. Մասնագիտացված հանձնախմբերի պարտականություններն ու լիազորությունները սահմանվում են աշակերտական խորհրդի

կողմից: Հանձնախմբերի կազմում աշակերտական խորհրդի առաջարկությամբ կարող են ընդգրկվել նաև ուսուցիչներ, ծնողներ և համապատասխան բնագավառների մասնագետներ:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Աշակերտական խորհուրդը՝

  • խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հաստատության կառավարման խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին` սովորողներին վերաբերող ուսուցման բովանդակության, գիտելիքների յուրացման որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկումներին.
  • կարծիք է ներկայացնում հաստատության մանկավարժական խորհրդին՝ առանձին դեպքերում հաստատության ներքին կարգապահական կանոնները խախտելու համար սովորողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ.
  • կարող է ստեղծել մանկապատանեկան ակումբներ և աջակցում է դրանց աշխատանքների կազմակերպմանը.
  • մասնակցում է համայնքին օժանդակող ծրագրերի իրականացմանը.
  • արձագանքում և իր իրավասությունների սահմաններում ընթացք է տալիս սովորողների անհատական և կոլեկտիվ առաջարկներին ու դիմումներին.
  • աշխատանքներ է տանում սովորողների կարգապահության, հաճախումների և ուսումնական առաջընթացի բարելավման ուղղությամբ.
  • աջակցում է հաստատության կառավարման խորհրդի, մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի և տնօրինության կողմից սովորողներին անմիջականորեն վերաբերող այլ աշխատանքների իրականացմանը.
  • իրականացնում է դպրոցի և սույն կանոնադրություններից բխող այլ լիազորություններ:
  1. Աշակերտական խորհուրդը առաջարկություններ է ներկայացնում հաստատության տնօրինությանը՝
  • հաստատության ներքին կարգապահական կանոնների.
  • սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպման.
  • հաստատության և ընտանիքի կապի ամրապնդման.
  • դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, կարգապահության բարելավման վերաբերյալ։
  1. Աշակերտական խորհուրդը հաստատության կառավարման խորհրդի և խորհրդակցական մյուս մարմինների հետ համատեղ`
  • մասնակցում է սովորողների արտաուսումնական, արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը.
  • մասնակցում է ծնողազուրկ և օգնության կարիք ունեցող երեխաների հաշվառմանը՝ նրանց նյութական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում.
  • պաշտպանում է երեխայի իրավունքները հաստատությունում.
  • նպաստում է դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը.
  • համագործակցում է դասղեկների հետ՝ դասղեկի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Աշակերտական խորհրդի նախագահը՝
  • ղեկավարում է խորհրդի գործունեությունը՝ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում.
  • հանդիսանում է սովորողների ներկայացուցիչը հաստատության մյուս մարմինների հետ փոխհարաբերություններում.
  • մասնակցում է հաստատության մանկավարժական, ծնողական խորհուրդների, դպրոցի կառավարման խորհրդի, տնօրինության աշխատանքներին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
  • տարեկան հաշվետվություն է ներկայացնում սովորողների ընդհանուր ժողովին՝ աշակերտական խորհրդի և իր կատարած աշխատանքների մասին.
  • համակարգում է դասարանական խորհուրդների և հանձնախմբերի գործունեությունը, ապահովում է
  • դասարանական խորհուրդների և հանձնախմբերի միջև համագործակցությունը.
  • սույն կանոնադրությանը համապատասխան՝ իրականացնում է այլ լիազորություններ:
  1. Աշակերտական խորհրդի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են այլ հաստատություն տեղափոխվելու, հրաժարական տալու, ինչպես նաև նրան անվստահություն հայտնելու դեպքերում: Անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կարող է քննարկվել, եթե այն նախաձեռնվում է ընտրության իրավունք ունեցող սովորողների 1/3-ի կողմից:
  1. Աշակերտական խորհրդի նախագահի անվստահության հարցը քննարկվում է սովորողների ընդհանուր ժողովում, որտեղ լսվում է նրա (նախագահի) կողմից բերվող մեկնաբանությունը հարցի կապակցությամբ:
  2. Աշակերտական խորհրդի նախագահի անվստահությունը ընդունվում է`

1) սույն և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների գերազանցման դեպքում կամ իր վրա դրված պարտականությունները անհարգելի պատճառներով չկատարելու համար:

  1. Անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշումը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել ընտրության իրավունք ունեցող սովորողների 2/3-ը:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Աշակերտական խորհրդի անդամները, աշակերտական խորհրդի նախագահը, հանձնախմբերի անդամները, դասարանները ներկայացնող խորհուրդների անդամները իրենց հաստատության, դասարանի, սովորողների ինքնավարության մարմնի անունից հանդես գալիս պետք է պաշտպանեն իրենց հաստատության և ինքնավարության մարմնի իրավունքներն ու օրինական շահերը: