Студенческий совет

      «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի աշակերտական խորհրդի կազմը ձևավորվում է յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկզբին փակ, գաղտնի քվեարկությամբ՝ ընդգրկելով միջին և ավագ դպրոցի աշակերտներին։

     Աշակերտական խորհրդի ընտրությունը կատարվում է ժողովրդավարության հիմքով՝ հաշվի առնելով ինչպես աշակերտների ձայնը, այնպես էլ ուսուցիչների։ Ընտրական հանձնախումբը ձևավորվում է յուրաքանչյուր դասարանի խորհրդի կազմում չընդգրկված մեկական սովորողներից:
 Ընտրական հանձնախումբն իր առաջին նիստում ընտրում է նախագահ:
Նախագահն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ձևը
որոշում է հանձնախումբը:
 Ընտրական հանձնախումբը լիազորություններն իրականացնելիս համագործակցում է հաստատության խորհրդի, մանկավարժական, ծնողական խորհուրդների և տնօրինության հետ:

Աշակերտական խորհրդի նպատակն է՝ օգնել  աշակերտներին կիսվել իրենց կարծիքներով, հետաքրքրություններով ու մտքերով ուսուցիչների կամ տնօրենի հետ։ Կազմակերպել համադպրոցական միջոցառումներ,իրականացնել տարբեր ծրագրեր և կատարել դպրոցական բարեփոխումներ։

Աշակերտական խորհուրդը ստեղծվում է ժողովրդավարության և ինքնավարության  սկզբունքներին համապատասխան հաստատության գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելու և սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հաստատության կանոնադրության դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով:

Աշակերտական խորհուրդը իր մեջ ներառում է հետևյալ հանձնախմբերը․

  • Ուսումնադաստիարակչական
  • Մշակութային
  • Կրթական
  • Տեղեկատվական
  • Սպորտային
  • Իրավական

ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ հանձնախումբը կարծիք է ներկայացնում  հաստատության մանկավարժական խորհրդին՝  հաստատության ներքին կարգապահական կանոնները  խախտելու համար սովորողի նկատմամբ  կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  հանձնախումբը կազմակերպում է միջոցառումներ, ֆոտո-մրցույթներ, ցուցահանդեսներ, պատմաճանաչողական էքսկուրսիաներ և այլն:

ԿՐԹԱԿԱՆ  հանձնախումբը կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, բանավեճի ակումբ, «ինչ, որտեղ, երբ » ինտելեկտուալ խաղ, Բրեյ ռինգ մրցույթներ և այլն:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ  հանձնախումբը այլ կերպ կարելի է անվանել լրատվական հանձնախումբ: Տալիս է տեղեկատվություն կրթահամալիրում տեղի ունեցող տարբեր միջոցառումների, նորությունների մասին: Յուրաքանչյուր ամիս անդրադառնում կրթահամալիրում  սովորող աշակերտներից և ուսուցիչներից մեկին: 

ՍՊՈՐՏԱՅԻՆ հանձնախումբը յուրաքանչյուր ամիս կազմակերպում է սպորտային տարբեր առաջնություններ․

  • Թենիս
  • Ֆուտբոլ
  • Վոլեյբոլ և այլն:

ԻՐԱՎԱԿԱՆ  հանձնախումբը  աշխատանքներ է տանում սովորողների կարգապահության, հաճախումների և  ուսումնական առաջընթացի բարելավման ուղղությամբ։ Հանդես է գալիս կրթահամալիրի աշխատանքների բարելավմանն ուղված տարբեր ծրագրեր իրականացնելու առաջարկներով։

1 2 3 4 5 6 7 8 9 11